ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Աջակցություն Նոր Նորքում բնակվող ազատամարտիկների ընտանիքներին
10:04, 23.09.2017
2989 | 0
Արցախի Հանրապետության կառավարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ առաջին անգամ իրականացվում է սոցիալական նշանակության ինքնատիպ ծրագիր, որի շրջանակում Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն ձեռքբերած ազատամարտիկներին Արցախի կառավարության կողմից տրամադրվում է աջակցություն՝ բացառապես արցախյան արտադրության պարենամթերքի տեսքով: Ծրագրում ընդգրկվել է վերոնշյալ խմբերը ներկայացնող երևանաբնակ 3000 շահառու: Նոր Նորք վարչական շրջանում ևս Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված աջակցությունը շահառուներին փոխանցելու նպատակով հանդիպում է կազմակերպվել շահառուների հետ, որին մասնակցել է նաև վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ այս ծրագիրը նախաձեռնվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից, ըստ էության, Արցախի կառավարության և արցախահայերի գնահատանքի դրսևորումն է երևանաբնակ ազատամարտիկների ընտանիքներին: Իրենց անկեղծ երախտագիտությունը հայտնելով Արցախի կառավարության կողմից նախաձեռնված ծրագրի համար՝ շահառու ընտանիքների ներկայացուցիչներն իրենց հերթին նկատել են, որ սա բարոյական կարևոր նշանակություն ունի իրենց համար և հերթական անգամ վկայում է իրենց հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգածության մասին:
Նկարները` այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր