ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Նոր գրքի շնորհանդես Նոր Նորքի կենտրոնական գրադարանում
10:17, 23.09.2017
2795 | 0
Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանում սեպտեմբերի 15-ին կայացել է սփյուռքահայ բանաստեղծուհի, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի գրողների միության անդամ Հեղնար Ավագյանի «Ճակատագրի լույսն ու ստվերը» գրքի շնորհանդեսը: Գրքի խմբագիրն է բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը: Շնորհանդեսին մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, մշակույթի գործիչներ, գրողների միության անդամներ, Նոր Նորքում ապրող ու ստեղծագործող մտավորականներ և այլոք: Բանաստեղծուհու ստեղծագործությունների ներկայացմանը զուգահեռ հնչել են նաև երաժշտական կատարումներ Նոր Նորքի մշակույթի կենտրոնի սաների մասնակցությամբ: Գրական-երաժշտական յուրօրինակ շնչով համակված միջոցառումը ուղեկցվել է քննարկումներով և վերլուծություններով: Ողջույնի խոսքում ամերիկահայ բանաստեղծուհու ստեղծագործական գործունեությունը բարձր է գնահատել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ կենտրոնական գրադարանի հետ արդյունավետ համագործակցության համար Հեղնար Ավագյանին պարգևատրելով պատվոգրով և հուշանվերով:
Նկարները` այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր