ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակության հերթական այցը ԼՂՀ
16:25, 25.09.2017
3659 | 0
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում սեպտեմբերի 17-ին ԼՂՀ-ում էր Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Աննա Դանիելյանի գլխավորությամբ:
Երևանի Նոր Նորք և ԼՂՀ Քաշաթաղ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում վարչական շրջանի ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի և ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի կրթության, սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանի հետ, քննարկել երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:
Ի նշան ձևավորված բարեկամության՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի անունից Աղավնո և Քարեգահ գյուղի միջնակարգ դպրոցներին են փոխանցվել դպրոցական պայուսակներ գրենական պիտույքներով, իսկ Ներքին Սուս գյուղի դպրոցին` համակարգիչ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր