ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսի բացմանը
17:24, 20.04.2018
2311 | 0
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Վարպետի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են նկարչի վերջին շրջանի աշխատանքները, որոնց հիմնական թեման հայրենիքն է ու հայրենի բնությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հրանտ Թադևոսյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ Երևանի քաղաքապետը վարպետին մաղթել է քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր