ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ՀԱՅԱԳԻՏԱԿՑՈՒՄ Ծաղրածու, ով տխրագին պահեր էր գողանում
13:09, 10.07.2020
2560 | 0
Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ ...

Գիշեր է:
Մանր անձրև է գալիս:
Անձրևի կաթիլները երևում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, և թվում է, թե փողոցային լապտերներն արտասվում են:
Ինչո՞ւ են արտասվում: Անձրևոտ գիշերում լապտերներն արտասվում են միայն այն բաների համար, ինչ չկարողացան մարդի’կ անել, որովհետև իրենք պարզապես լապտերներ են, իրենց սեփական տխրությունը չունեն: Եվ ամբողջ գիշեր արտասվում են նրանք միայնությունից, նրանից, որ անձրև է գալիս, և որ վաղը կրկին մռայլ եղանակ է լինելու, և որ ինչ-որ մեկը չի հանդիպելու, որ ինչ-որ մեկը չի սիրելու...
…Եվ այն պատճառով, որ վաղը մռայլ եղանակ է լինելու, այս գիշեր փողոցի անկյունում արտասվում են լապտերները…

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սուսա Լալայան
դեպի վեր