ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ՀՀ Կրթության և գիտության նախարարաի այցը Աքորու մշակույթի տուն
10:09, 24.07.2020
2483 | 0
Օգոստոսի 09-ին՝ Աքորու մշակույթի տանը գործող 《Լալվար》 բակային ճամբարի փակման օրը, մշակույթի տանը հյուրընկալվել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Գագիկ Ավետյանը։
Գագիկ Ավետյանը 《Լալվար》 բակային ճամբարի սաներից էր, ով ճամբարային դասընթացներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու արդյունքում արժանացել էր ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի դերում հանդես գալու պատվին:
Պատանի նախարարը իր օրինակելի դրսևորմամբ և՛ օրինակ ծառայեց մյուս ճամբարականների համար, և՛ կարծրատիպ ստեղծեց մյուս երեխաների համար, որ հենց իրենցից մեկը վաղը կարող է նախարար լինել:
Գագիկ Ավետյանը ճամբարական ընկերներին հորդորեց լավ սովորել, քիչ զբաղվել համակարգչով, ուժերը ներդնել ուսուցման մեջ և հավատալ սեփական ուժերին:
Մեծ խանդավառությամբ երեխաները ընդունեցին սիրելի նախարարի խորհուրդները և վայելեցին նրա մեծարգո ներկայությունը:

Այսօրվա նախարարներին վաղը փոխարինելու է այս վառվռուն աչքերով մանուկների սերունդը, որը գիտի, որ նաև փոքր գյուղերում են ծնվում հանճարները, որ նաև փոքր գյուղերն ունեն ուշադրության կարիք...
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սուսա Լալայան
դեպի վեր