ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ իրեն թիրախավորել են Նիկոլ Փաշինյանի հրահանգով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19:01, 25.09.2020
2281 | 0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է քննվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում արձագանքելով իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն վարկաբեկված ուժ է, հայտարարեց՝ եթե Հովիկ Աղազարյանի կենսագրությունն ունենար, ամոթից կլռեր։ «Ես չեմ ցանկանում գործնկերներիս վիրավորել, անիմաստ է անգամ իրենց հորդորով դիմել: Իրենք անցել են բոլոր կարմիր գծերը, չկա այլևս բարոյականության գիծ, որն անցած չլինեն», - ասաց նա: Զոհրաբյանը հիշեցրեց, որ վերջինը տարբեր ժամանակներում եղել է տարբեր քաղաքական ուժերում: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան այն մասին, որ իր և Գևորգ Պետրոսյանին առնչվող քրեական գործեր կհարուցվեն, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մենք ունենք տեղեկություն, որ ամեն ինչ անում են՝ նաև իմ և Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելու, կանչում են մարդկանց, հարցեր տալիս… Ես չեմ բացառում, որ կհարուցեն քրեական գործ: Ես չգիտեմ՝ իրենք ինչ մահապարտներ կարող են գտնել, որ մեր դեմ ցուցմունքներ կտան: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես և ընտրական կեղծիքը: Ես առանց ավելորդ համեստության կարող եմ ասել՝ եթե ՀՀ անկախության պատմությունից այս կողմ եղել են 15-20 լավագույն պատգամավորներ, դրանցից մեկը ես համարում եմ ինձ»: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից իրավապահներին կոնկրետ հանձնարարական կա՝ գտնել, պեղել իրենց մասին տեղեկություններ, մոնտաժել հեռախոսազրույցներ: «Ինձ արդեն ասել են, որ առաջիկայում պատրաստվում են ևս մեկ ձայնագրություն հրապարակել, որտեղ ես, իբր, վատ եմ արտահայտվել հայ ժողովրդի հասցեին», - նշեց նա՝ կարծիք հայտնելով, թե այս ամենի նպատակն իրենց լռեցնելն է, սակայն արդյունքի չեն հասնի:

Մանրամասները՝ տեսանյութում:


Տեսանյութը դիտեք այստեղ
Մամուլի խոսնակ` Blog About Everything
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Blog About Everything
դեպի վեր