ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+22 °C
Մերկելը եւ Էրդողանը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում
23:26, 06.10.2020
2399 | 0


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տեսակոնֆերանս է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը:


Նշվում է, որ կողմերը տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ կապված՝ կանցլերը նշել է կրակի դադարեցման և ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի խոսնակ` Blog About Everything
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Blog About Everything
դեպի վեր