ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Չինաստանը կթույլատրի առանձին կատեգորիաների օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր
02:37, 24.09.2020
2210 | 0

Չինաստանը սեպտեմբերի 28-ից կթույլատրի օտարերկրյա այն քաղաքացիների մուտքը, որոնք երկրում ապրելու գործող թույլտվություն ունեն: Այդ մասին ասվում է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:



«2020 թվականի սեպտեմբերի 28-ից օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք Չինաստանում ապրելու գործող թույլտվություն ունեն աշխատելու, անձնական գործերի համար եւ վերամիավորման նպատակով, կկարողանան երկրի մուտք գործել. հարկավոր կլինի, որ նրանք կրկին անգամ դիմեն այցագրերի ձեւակերպման համար», -ասվում է հայտարարության մեջ:

Երկրի ԱԳ նախարարությունը մարտի 28-ից արտասահմանից կորոնավիրուսային վարակի ներբերումը կանխարգելելու շրջանակներում արգելել է գործող այցագրերով օտարերկրացիների մուտքը երկիր, բացառությամբ դիվանագետների եւ մի քանի այլ կատեգորիաների անձանց:
Մամուլի խոսնակ` Blog About Everything
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Blog About Everything
դեպի վեր