ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+22 °C
Նիկոլը հաստատեց վերջին օրերին Ալիեւի եւ իր քարոզչամեքենայի կողմից տարածվող տեղեկությունները. Հովհաննես Հարությունյան
18:59, 25.09.2020
2338 | 0

Նիկոլը հաստատեց վերջին օրերին Ալիեւի եւ իրենց քարոզչամեքենայի կողմից տարածվող տեղեկությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հաղթանակած» նախաձեռնության ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր արձագանքելով ադրբեջանական կողմին Նիկոլը հայտարարեց.

«Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետեւ եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

Ուշադրություն դարձրեք տեքստին, որը Նիկոլը հնչեցրեց այսօր.


Փաստացի անդրադառնալով այդ հայտարարություններին` նա չհերքեց դրանցում տեղ գտած եւ ոչ մի միտք, եւ դրանով իսկ հաստատեց այն, ինչ ասվում է թշնամու կողմից։

Այս արձագանքը Նիկոլի կողմից եղել է այսօր Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ.

Ամոթ էդ պատվիրակությանը, որ լռեցին եւ չարձագանքեցին այս խայտառակությանը

Նիկոլ դու սրիկա էս»:
Մամուլի խոսնակ` Blog About Everything
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Blog About Everything
դեպի վեր