MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Ուռենու ճյուղերի օրհնության և մանուկների օրհնության արարողություն, որից հետո, եկեղեցու ետնաբակում կկանգնեցվի Սուրբ Խաչը
14:26, 13.04.2014
4332 | 0

Այսօր Քրիստոսի Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրն է, որը կոչվում է Ծաղկազարդի կիրակի: Այն կրում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի խորհուրդը Երուսաղեմ, երբ ժողովուրդն իր ոտքերի առջև դափնու տերևներ նետելով իրենց հարգանքի տուրքն են մատուցում նրան:

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ետնաբակում այս պահին զարդարվում է տոնի խորհուրդը կրող Սուրբ Խաչը: Խաչի վրա են ամրավցում ծաղիկներ, ուռենու ճյուղեր և պսակներ:


Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մեկնարկել է Սուրբ և անմահ Պատարագի արարողությունը, հավարտ որի` տեղի կունենա ուռենու ճյուղերի օրհնության և մանուկների օրհնության արարողություն, որից հետո, եկեղեցու ետնաբակում կկանգնեցվի Սուրբ Խաչը և կմեկնարկի տոնական համերգային ծրագիրը, որի ընթացքում հավատավոր հայորդիները նույնպես կկարողանան մոտենաալ խաչին և իրենց բերած ճյուղերը, պսակներն ու ծաղիկներն ամրացնելով նրան հաղորդակիցը դառնալ օրվա խորհրդին:

The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8241 | 0
18:21, 25.07.2014
6117 | 0
to top