MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +31 °C Tomorrow:+28 °C
ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈ «ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ»
18:41, 25.07.2014
8301 | 0
«Եթե ձեր մեջ բնակվում է Աստծո հոգին, Աստված, Ով հարություն տվեց Հիսուս Քրիստոսին մեռելներից, ապա և Իր հոգու միջոցով, կկենդանացնի ձեր մահկանացու մարմինները, ձեր մեջ բնակվող Իր Հոգով» (Հռոմ. 8: 11): Պողոս առաքյալը հստակ խոսում է մարմինների վերակենդանացման մասին: Եթե վերջին դատաստանը պետք է միայն հոգևոր դատաստան լինի, ապա ինչո՞ւ Աստծո Հոգին մեր մարմինները պետք է վերակենդանացնի: Առաքյալը լիարժեք խոսում է մարմնավոր հարության և հարուցյալ մարմնի տեսակի մասին (տե՛ս Ա Կորնթ. 15: 35-50): Մեր մարմինները չեն կարող հավիտենական փրկություն ժառանգել՝ առանց դատաստանի կանգնելու:

Առաքյալը մարմինը կոչում է Սուրբ Հոգու տաճար (տե՛ս՝ Ա Կորնթ. 6: 19): Աստծո տաճարի՝ մարմնի նկատմամբ անգութ եղողը, հաշիվ պետք է տա Քրիստոսի տաճարի, այսինքն՝ մարմնի համար: Այն բացահայտ պարզում է, որ «բոլորս էլ Քրիստոսի ատյանի դիմաց պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրն ստանա, ինչ արել է ավելի առաջ իր մարմնով՝ թե բարի, թե չար» (Բ Կորնթ. 5: 10):
The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8353 | 0
18:21, 25.07.2014
6232 | 0
to top