Երիտասարդ աղջիկը եկավ իմաստունի մոտ խորհրդի: - Երկու հոգի իմ ձեռքն են խնդրում: Բայց ես չգիտեմ` ինչ անեմ, ախր սիրտս մի բան է հուշում, իսկ միտքս` լրիվ այլ բան: - Սրտիդ ձայնո՛վ առաջնորդվիր: Այդժամ նույնիսկ նրանից բաժանվելու դեպքում դու կարող ես ասել «Ես նրան սիրում էի» վսեմ խոսքերը, այլ ոչ թե հիասթափությամբ լի. «Ես հիմար էի...»: |