Երբ նա ժողովրդի բազմությունը արձակեց, նավակ բարձրացավ ու եկավ Մագդաղիայի սահմանները։ Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցույց իրենց երկնային մի նշան։ Իսկ նա պատասխան տվեց և ասաց նրանց. «Չար և շնացող մի սերունդ նշան է ուզում, և սակայն նրան նշան չպիտի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից» ։ Եվ նրանց թողեց ու գնաց։ Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել։ Հիսուս նրանց ասաց. «Տեսե՛ք, զգու՛յշ եղէք սադուկեցիների և փարիսեցիների խմորից» ։ Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետև հաց չենք վերցրել» ։ Հիսուս այդ իմացավ ու ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մտքում խորհում, թե հաց չունեք։ Դեռևս չե՞ք իմանում և չե՞ք հիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. և քանի՞ սակառ վերցրիք. ոչ էլ յոթը նկանակը՝ չորս հազարին. և քանի՞ սակառ վերցրիք։ Արդ, ինչպե՞ս չեք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգույշ լինել փարիսեցիների և սադուկեցիների խմորից» ։ Այն ժամանակ իմացան, թե չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների և սադուկեցիների ուսուցումից։ (Մատթեոս 15: 39-16: 12) |