Այս անձնանունն աստվածաշնչյան մի քանի հերոսուհիների անունն է, որոնցից ամենակարևորը Նոր Կտակարանի երկու կանայք են՝ Հիսուսի մայրը՝ Մարիամ Աստվածածինը և Մարիամ Մագթաղենացին: Կույս Մարիամի շնորհիվ այս անունը հատկապես մեծ տարածում է ստացել քրիստոնյաների մեջ, թեև եղել է ժամանակ, երբ այս անունը չափազանց սուրբ է համարվել առօրյա կյանքում օգտագործելու համար: |