Աշակերտները ոգևորությամբ քննարկում էին Լաո-Ցզիի ասույթը. «Նա, ով գիտի, չի խոսում: Նա, ով խոսում է, չգիտի»: Երբ Ուսուցիչը ներս մտավ, նրանք հարցրին, թե այդ խոսքերն ինչ են նշանակում. -Ձեզնից ո՞վ գիտի, թե ինչ բուրմունք ունի վարդը: Բոլորը գիտեին: Այդժամ նա առաջարկեց. -Պատմեք դրա մասին: Ոչ ոք ոչ մի բառ չասաց: |