Առաքյալ ու Եփեսոսի ավետարանիչ Սուրբ Հովհաննեսը մինչև խոր ծերություն ապրեց և աշակերտներն իրենց ձեռքերի վրա էին տանում նրան եկեղեցի: Եվ նրանց ժողովներում քանիցս միայն մի խոսք էր ասում և միայն այս էր հիշեցնում. «Որդյակնե՛ր, սիրեցե՛ք միմյանց»: Իսկ եղբայրները, որոնք նրա հետ էին, զարմանալով, թե նույն խոսքն էր կրկնում, նրան ասացին. – Վարդապե՛տ, ինչո՞ւ ես նույն խոսքը մշտապես ասում: – Այն պատճառով, – պատասխանեց նա, – որ Տիրոջ պատվիրանն է, և թե միայն այդ կատարվի` բավական է: ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007 թ. |