MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+22 °C
Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կատարվեց մանուկների օրհնություն
19:01, 13.04.2014
2422 | 0

Այսօր` ապրիլի 13-ին Հայ Առաքելական սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդի տոնը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոնի հաղթական մուտքը Երուսաղեմ, որի ժամանակ ժողովուրդը ապավինում և հավատում էր նրան, ընդունելով որպես Տեր և Փրկիչ:

Վաղ առավոտվանից Առաքելական եկեղեցու հավատավորները շտապում եին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի` իրենց հետ բերելով ուռենու ճյուղեր, ծաղկեպսակներ և ծաղիկներ: Առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց անդաստանի կարգ, որից հետո արարողության մասնակիցներին բաժանվեցին օրհնված ուռենու ճյուղեր:

10: 30-ին Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հանդիսապետությամբ մեկնարկեց Սուրբ և անմահ Պատարագը, որից հետո արարողության մասնակիցների թափորը, հոգևոր հայրերի, սարկավագների և դպրաց դասի առաջնորդությամբ շարժվեցին եկեղեցու ետնաբակ: Ուռենու ճյուղերով, պսակներով և ծաղիկներով զարդարված խաչի առաջ տեղի ունեցավ միասնական աղոթք, որից հետո Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ձեռամբ կատարվեց մանուկների օրհնության արարողություն:

Հավարտ օրհնության արարողության մեկնարկեց համերգային ծրագիրը, որի ընթացքում միջոցառման մասնակից ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման անդամները նշեցին նաև իրենց օրը:

Երեկոյան ժամերգության ավարտին տեղի ունեցավ դռնբացեքի կարգը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8247 | 0
18:21, 25.07.2014
6122 | 0
to top