(Մատթ. 25: 1-13) Ավետարանական առակը հինգ իմաստուն եւ հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է առաքինի գործերով նմանվել իմաստուն կույսերին և պատրաստ լինել Տիրոջ գալստյանը: Տասը կույսերը խորհրդանշում են բոլոր հավատացյալներին, որոնց մեջ կան և չար ու անիրավ, և բարի ու առաքինի մարդիկ: Իմաստունները նրանք, են ովքեր իրենց բարի գործերով արժանանում են Աստծո ողորմությանը, իսկ հիմարները ձգտում են մարմնավորի և զրկվում հոգևոր երանությունից: Ավագ երեքշաբթի` երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ£ Նրանցից հինգը, ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուսը հինգը` հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին: |