MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +34 °C Tomorrow:+34 °C
ԿԱՆԱՉ ԿԻՐԱԿԻ. ԽՈԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ
01:10, 04.05.2014
2676 | 0

Մայիսի 6-ին` երեքշաբթի օրը, ժամը 18: 30-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա հերթական «Խոկման» արարողությունը: «Խոկման» արարողության ընթացքում «Կանաչ կիրակի» թեմայի շուրջ քարոզ կլինի, որից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան:

Հավարտ արարողության` «Տէր, ողորմեա...» -ի` ծնկաչոք երգեցողությամբ հավատացյալները համատեղ կաղոթեն մեր երկրի և Եկեղեցվո զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործերի հաջողության համար:

«Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում։
Իմաստուն և անբիծ հոգին փախչում է նենգությունից ու մերժում անմիտների խորհուրդները, և երբ անիրավություն է վրա հասնում, հանդիմանում է այն։ Իմաստուն և մարդասեր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետև Աստված վկա է նրա ներքին ցանկություններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է և նրա լեզվի ունկնդիրը» (Իմստ 1: 4-6):

facebook.com/events/241343762656015

The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8338 | 0
18:21, 25.07.2014
6209 | 0
to top