MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Քարոզեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու լուսարարապետ Տեր Դավիթ քահանա Շախկյանը
22:22, 20.05.2014
2402 | 0
Այսօր` մայիսի 20-ին ժամը 18: 30-ին, մայրաքաղաք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մեկնարկեց «Խոկման» արարողությունը: Արարողության ընթացքում քարոզեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու լուսարարապետ Տեր Դավիթ քահանա Շախկյանը:

Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո իրենց հուզող հարցերի շուրջ խորհելու և մտորելու առիթն ունեցան:
Հավարտ «խոկման» արարողության` Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ, «Խոկման» արարողությունների պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը հանդիպում ունեցավ «Հավատամք» հոգևոր կենտրոնի նորաստեղծ սոցիալական հարցերով զբաղվող խմբի անդամների հետ: Քննարկվեցին խմբի առաջիկա աշխատանքները:
The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8269 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
to top