MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Բելգիացի հեղինակավոր փորձագետը՝ ՈԱԱԿ-ի խորհրդատու
16:55, 09.10.2018
3299 | 0

Բելգիացի հեղինակավոր փորձագետ Լյուսիեն Բոլաերտը կլինի Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) խորհրդատուն։

Նա խորհրդատվություն կմատուցի ՈԱԱԿ տնօրենին և Հոգաբարձուների խորհրդին կրթության որակի ապահովմանը և բարձրագույն կրթության բարեփոխումներին վերաբերող ռազմավարական հարցերի վերաբերյալ։

Լյուսիեն Բոլաերտը կրթության որակի ապահովման անկախ միջազգային փորձագետ է, հեղինակն է Բարձրագույն կրթության որակի ներքին ապահովման ձեռնարկի, ինչպես նաև միջազգային գրախոսվող ամսագրերում տպագրված մի շարք գիտական հոդվածների։

Բոլաերտը ներկայում Բարձրագույն կրթության որակի գնահատման գործակալության (AEQES) և «Արվեստի որակի բարձրացում» (EQ Arts) գործակալության խորհուրդների, ինչպես նաև Իռլանդիայի Որակի և որակավորումների գործակալության Քաղաքականության և չափանիշների կոմիտեի անդամ է։

2009-2015թթ․ եղել է Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության (NVAO) և Հավատարմագրման եվրոպական կոնսորցիումի (ECA) խորհրդի անդամ:

Եղել է բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական նախնական չափանիշների և ուղենիշների /2005/ մշակողներից։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
to top