Երկնից իջած ամեն ո՜ք՝ Լինի սո՜ւրբ թե՜ սատանա, Բախտի բերմա՜մբ թե ցավո՜ք Մե՛զ է ընտրում - որպես իրեն հանգրվան: * * * Մե՜նք սրտից թո՜ւյլ, Մե՜նք չափից նո՜ւրբ, Մեր Տիրոջը մի՜շտ հնազանդ ու հլո՜ւ- Սպասո՜ւմ էինք Հրեշտակի՝ Նե՜ռ հայտնվեց երկնքում: Մե՜նք անհանգիստ, Դյուրաբորբո՜ք, Դո՛ւրս եկանք մեր տներից, Մեր ստեղծագործ սո՜ւրբ ձեռքերով Սատանային մեր օջախը ցույց տվինք: Սո՜ւրբ օջախ էր՝ Ապականվե՜ց- (Ծծո՜ւմբ թափվեց երկնքից) Մենք միամի՜տ, Մենք մեղավո՜ր, Նեղանո՜ւմ ենք աշխարհից: Ս. Հարությունյան |