ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+29 °C
Մակրոնը չի բացառել նոր պատժամիջոցները, Պուտինը բացառել է, թե դրանք ազդեցություն կունենան
10:40, 30.05.2017 | mamul.am
8476 | 1

Երեկ Վերսալի Մեծ Տրիանոն պալատում հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի, ինչից հետո նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով:
Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի սրման դեպքում Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կկիրառվեն, իսկ Պուտինը համոզմունք է հայտնել, որ նոր պատժամիջոցները ոչ մի կերպ չեն մերձեցնի Կիևի հետ և խաղաղություն չեն բերի:
Այցի նախապատրաստական շրջանում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ հանդես է գալու պահանջողի դիրքերից: Իր հանդիպումը Պուտինի հետ Մակրոնը բնութագրել է «երկխոսություն և պահանջկոտություն» բառերով:
Երկու երկրների համար ցավոտ թեմաներ են համարվում ուկրաինական և սիրիական ճգնաժամերը: Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է խաղաղության հասնել Դոնբասում և «ժողովրդավարական բարեփոխումների»` Սիրիայում: Ըստ Ֆրանսիայի նախագահի` Սիրիայում քիմիական զենքի հերթական կիրառումը կդառնա այն «կարմիր գիծը», որն անցնել ոչ մեկին թույլատրված չէ:
Մակրոնը հայտարարել է նաև, որ ռուսական երկու լրատվականների` RT-ին և Sputnik-ին, արգելված է եղել մուտք գործել իր նախընտրական շտաբ, քանի որ այդ լրատվականները կեղծ տեղեկատվություն և զրպարտություններ են տարածում և ազդեցության ու քարոզչության գործիքներ են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր