ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«SOS... միջանցքում արդեն մահվան դեպք է գրանցվել. ևս մեկ հումանիտար աղետը մոտ է». Գեղամ Բաղդասարյան
21:18, 26.09.2023 | mamul.am
12219 | 1

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «SOS… Փորձությունները շարունակվում են՝ հիմա էլ հումանիտար մեկ այլ աղետի վտանգ կա, այս անգամ՝ միջանցքում, որտեղ հազարավոր մեքենաներ են կուտակվել՝ տասնյակ հազարավոր մարդկանցով։ Մարդիկ օրերով ճանապարհին են, սպառվել է առանց այն էլ սուղ պարենը, ջուրն էլ սպառվում է։ Սանիտարահիգիենիկ պայմանների մասին էլ չեմ խոսում…Իսկ այնտեղ երեխաներ, այդ թվում ծծկեր երեխաներ կան ու նվազագույն դիմադրողականություն ունեցող տարեցներ։ Արդեն ծնվել է առաջին երեխան միջանցքում ու արդեն մահացել է առաջին տարեցը։
SOS…Շտապ միջոցներ են պետք՝ խուսափելու ևս մեկ հումանիտար աղետից։ Նախ՝ ՀՀ իշխանությունները կարող են շատ կամավորներ ներգրավել և արագացնել մարդկանց ընդունման գործընթացը՝ նվազեցնելով խցանումը։ Բացի դրանից, կարող են Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ մթերք, ջուր, առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնել մարդկանց։ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակը չեմ հիշատակում, քանի որ Ստեփանակերտում մթերք գրեթե չի մնացել։ Բայց Ստեփանակերտը երկու բան կարող է անել. նախ՝ փորձի կարգավորել մեքենաների հոսքը և ապա փորձի խաղաղապահներին ներգրավել մարդկանց հումանիտար օգնություն ցուցաբերելու գործում։
SOS.. Ինչ արվի՝ պիտի արվի շտա՛պ, ա՛ն-հա՛-պա՛ղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
14:36, 08.10.2023
3489 | 0
դեպի վեր