ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Թրամփը նշել է, թե ով է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մեղավորը
20:06, 07.10.2023 | mamul.am
9839 | 1

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ֆինանսավորմանն աջակցելու մեջ։ Այս մասին ասվում է Թրամփի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«Համասի հարձակումն անպատվաբեր արարք է, և Իսրայելն ունի ճնշող ուժով պաշտպանվելու բոլոր իրավունքները: Ցավոք, այս հարձակումներին օգնել են ամերիկյան հարկատուների գումարները, որոնք, ըստ բազմաթիվ տեղեկությունների, փոխանցվել են Բայդենի վարչակազմի կողմից։ «Իմ հսկողության ներքո Աբրահամի համաձայնագիրը լիարժեք խաղաղություն բերեց Մերձավոր Արևելքին, բայց այժմ Բայդենը ոչնչացնում է այն շատ ավելի արագ, քան որևէ մեկը հնարավոր էր համարում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախկինում Թրամփը քննադատել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև գերիների փոխանակման համաձայնագիրը, որով Թեհրանը մոտ 6 միլիարդ դոլար է ստացել իր սառեցված հաշիվներից, որոնք կուտակվել են նավթային եկամուտներից։ Սեպտեմբերի սկզբին Թրամփը ենթադրել էր, որ այդ գումարն Իրանն օգտագործելու է աշխարհի տարբեր մասերում իր հետ կապված խմբերի ֆինանսավորման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր