ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«Հրեաներից սովորել է պետք ՈՒԺԵՂ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ունենալ». Մհեր Հակոբյան
01:06, 08.10.2023 | mamul.am
4634 | 3

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ որևէ միտք եմ կարդում, որտեղ հանդիպում եմ «ջհուդ», «սիոնիստ», «մասսոն» կամ նման մի ինչ որ բառ, հետագան կարդալու ցանկությունս ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ԿՈՐՉՈՒՄ Է: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, քանի որ արդյունքում պարզվում է, որ հեղինակն ընդամենը միայն մի անորոշ միտք է զարգացնում ինչ-որ դավադրության մասին, իսկ ինքն էլ թունավորված է նախանձի ախտով:
ՄԻ ՆԱԽԱՆՁԵՔ, ՄԻ ԺԽՏԵՔ - հրեաները ստեղծել են ազգային ուժեղ պետություն, որն իր խնդիրներն ԻՆՔՆ Է ԼՈՒԾՈՒՄ՝ սեփական միջոցներով: Այո, նաև՝ դաշնակիցներով, բայց հիմնականն ինքն է լուծում: Իսկ այժմ նայեք մեր պետության վիճակը և, երբ երկրորդ անգամ կուզենաք գրել այդ բառերը կամ, կարդալով դրանք, հիանալ դրանցով, գնահատեք ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Վաղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկելու են Իսրայելի և Պաղեստինի խնդիրը: Մերն էլ էին քննարկում՝ մի քանի օր առաջ՝ նույն տեղում և նույն մասնակիցները: Գիտե՞ք որն է տարբերությունը:
Ասեմ` մենք անուժ լաց էինք լինում և մեր ՓՍԼԻՆՔՆԵՐԸ առավելագույնը խղճահարություն էին առաջացնում, իսկ Իսրայելը վաղը ՄԱԿ-ի ԱԽ նիստին կներկայանա կամ իր խնդիրները լուծած, կամ, նվազագույնը՝ այդ լուծման ճանապարհին: Եվ այլ դիրքերից կխոսի աշխարհի ուժեղների հետ:
Մեզ սովորել է պետք, հրեաներից սովորել է պետք ՈՒԺԵՂ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ունենալ: Ստորև նկարում՝ իսրայելական համակարգը արդեն գործում է՝ գերելով 50 արաբ զինյալների: Իսրայելական հակահարձակումն արդեն սկսվել է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր