ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը» խորագրով ցուցադրություն` Պուշկինի անվան թանգարանում
21:06, 04.11.2023 | mamul.am
1687 | 0

Հոկտեմբերի 30-ին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու-Հարմինուա-Արմինա» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցադրությանը ներկայաված են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևանի քաղաքի պատմության թանգարանի և ռուսաստանյան մի շարք առաջատար թանգարանների (պետական Էրմիտաժ, Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան, Ռուսաստանի պատմության պետական թանգարան և այլն) նախաուրարտական, ուրարատական և հետուրարտական ժամանակաշրջանների հավաքածուներից ընտրյալ իրեր:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից այս ցուցադրությանը ներկայացված են 53 հնագիտական առարկաներ, որոնց թվում են Էրեբունի-Երևանի ծննդյան վկայականը համարվող սեպագիր արձանագրություններից մեկը, Սարդուրի Երկրորդ արքայի սեպագիր արձանագրությունը, Էրեբունու ձիու առաջնամասով արծաթե եղջերագավաթը, Կարմիր բլուր, Էրեբունի, Նոր Արմավիր, Արտանիշ հնավայրերից վերջին տարիներին իրականացված պեղումներից հայտնաբերված եզակի արտեֆակտեր:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը հանդիսանում է ցուցադրության համակարգողներից մեկը: Ցուցադրությանը նախորդող մամլո ասուլիսի ժամանակ Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Ելիզավետա Լիխաչյովան իր ելույթի ժամանակ հատուկ շնորհակալություն է հայտնել Միքայել Բադալյանին՝ ցուցադրության ընթացքում ներդրած ջանքերի և կատարած աշխատանքի համար:
Ցուցադրության հանդիսավոր բացման արարողության ժամանակ իր ելույթում «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը շեշտել է նման կարևոր միջոցառման կարևորությունը հայ-ռուսական մշակութային և գիտական հարաբերությունների համատեքստում, ինչպես նաև նշել, որ ցուցադրությունը արտացոլում է Հայաստանի հզոր նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական ժառանգությունը: «Ես հպարտ եմ, որ հանդիսանում եմ Ուրարտուի ժառանգը»,- նշել է Միքայել Բադալյանը:

Մասնագետների և ականատեսների հաղորդմամբ` ցուցադրության բացումն աննախադեպ էր վերջին տարիներին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի համար: Հանդիսավոր բացմանը ներկա է եղել շուրջ 1000 մարդ: Արդեն իսկ պատվիրված են ցուցադրության բոլոր էքսկուրսիոն տոմսերը:
Ցուցադրությունը բաց է լինելու մինչև 2024 թվականի հունվարի 28-ը:

«Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը» խորագրով ցուցադրություն` Պուշկինի անվան թանգարանում
«Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը» խորագրով ցուցադրություն` Պուշկինի անվան թանգարանում
«Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը» խորագրով ցուցադրություն` Պուշկինի անվան թանգարանում
«Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը» խորագրով ցուցադրություն` Պուշկինի անվան թանգարանում
«Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը» խորագրով ցուցադրություն` Պուշկինի անվան թանգարանում
«Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը» խորագրով ցուցադրություն` Պուշկինի անվան թանգարանում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր