ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+33 °C
«Արցախից հետո այսօր սկուտեղի վրա դրված է Հայաստանը». Վարդան Օսկանյան
19:24, 04.11.2023 | mamul.am
1969 | 0

Փաշինյանի և նրա իշխանության գործողությունների պատճառով Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրա նվիրեցինք Ադրբեջանին, այսօր արդեն սկուտեղի վրա դրված է Հայաստանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի տեսաուղերձում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Հայաստանն իր անկախացումից հետո չորս ղեկավար է ունեցել՝ երեք նախագահ, իսկ Սահմանադրության փոփոխությունից հետո արդեն՝ վարչապետ: Երեք նախագահների ժամանակ էլ Արցախում ընտրվել է նոր նախագահ, բայց այդ երեք նախագահներից ոչ մեկը, գնալով Արցախ, այդ նոր նախագահի ինաուգուրացիային չի պարել, այդ երեք նախագահներից որեւէ մեկը չի կանգնել Ստեփանակերտի հրապարակում եւ ասել՝ «Արցախը Հայաստան է, ու վերջ»:

Փաշինյանն այդ երկուսն էլ արել է:

44-օրյա պատերազմից ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը Մատենադարանի դահլիճում ներկայացրել է Հայաստանի 20-50 թթ. իր տեսլականը: Փաշինյանն ու իր իշխանությունը ուղտի ականջում քնած են եղել, և այսօր էլ նույն վիճակն է: Այդ բոլորի արդյունքը եղավ այն, որ մենք Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրա նվիրեցինք Ադրբեջանին, և այսօր սկուտեղի վրա դրված է Հայաստանն արդեն, բայց չգիտեն՝ ու՛մ են նվիրելու դեռ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր