Իսրայելական բանակը ռազմական նոր գործողություն է սկսում Գազայի հատվածի հարավում, հայտարարել է Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։ «Մենք համառ և մանրազնին մարտեր վարեցինք Գազայի հատվածի հյուսիսում, իսկ այժմ մենք կկռվենք հարավում», - ասել է նա: Մինչդեռ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնում է Սիրիայից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման մասին։ Ըստ տեղեկությունների, Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Սիրիայի հարավ-արևմուտքում իրանամետ խմբավորումների զինյալներին։ |