ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Խերսոնում հրդեհներ են ռուսական հրթիռակոծության հետևանքով
23:54, 23.12.2023 | mamul.am
4350 | 0

Շաբաթ երեկոյան ռուսները զանգվածային հարձակում են իրականացրել Խերսոնի բնակելի թաղամասերի վրա, քաղաքում հրդեհներ են բռնկվել, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Ժամը 18:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 20:00-ին-խմբ.) ռուս զավթիչները զանգվածային հարձակում են սկսել Խերսոնի վրա։ Քաղաքի մի քանի շրջաններում հզոր պայթյուններ են որոտացել։ Սրանից հետո մի քանի հրդեհ է բռնկվել։ Հակառակորդն իր սովորույթի ուժով գրոհում է բնակելի թաղամասերը»,- ասել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Ռոման Մրոչկոն։

Ավելի ուշ Խերսոնի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը պարզաբանել է, որ ռուսները հարվածել են Խերսոնի կրիտիկական ենթակառուցվածքին։ «Գազի ցանցում հրդեհ է բռնկվել։ Հրթիռակոծվել է նաև բուժհաստատություններից մեկը»,- ​​գրել է նա։

Խերսոնը կրակների մեջ է ռուսական հրթիռակոծության հետևանքով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր