ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Թուրանականության գրեթե բոլոր տեսաբանները հրեաներ են». Արշալույս Զուրաբյան
03:06, 25.12.2023 | mamul.am
3253 | 0

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Փաստված իրողություն է, որ թուրանականության գրեթե բոլոր տեսաբանները հրեաներ են (Արմինիոս Վամբերի, Լեոն Քոհեն, Մուրադ էֆենդի (Ֆրանց ֆոն Վերներ), Մուստաֆա Ջալալ ադ-Դին փաշա (Կոստանդին Բորժեցկի), Մունիս Թեքինալփ (Մոիզ Քոհեն)։
*Հրեա թուրքագետ, Բուդապեշտի համալսարանի արեւելյան լեզուների պրոֆեսոր Արմին Վամբերին (Hermann Wamberger, 1832-1913) համարվում է թուրքիզմի ու պանթուրքիզմի ​​հոսանքների «ռահվիրան»: 1873-74թթ․ նա հրատարակել է «Բուխարա» ու «Կենտրոնական Ասիա» գրքերը՝ փառաբանելով թուրքերի գերազանցությունն ու փառքը։ Այս աշխատությունները հիմք են հանդիսացել թրքական ազգայնամոլ գաղափարախոսության առաջացման համար։
*Լեոն Քոհենը ֆրանսիացի հրեա է։ 1896-ին Փարիզում հրատարակել է «Ասիայի պատմության նախաբան․ թուրքերը եւ մոնղոլները սկզբից մինչեւ 1400 թվականը» գիրքը, որտեղ փառաբանում է Չինգիզ խանին ու Լենկ Թեմուրին, թուրքերին համարում խելացի ու կատարյալ ժողովուրդ, խոսում Փոքր Ասիայից մինչեւ Չինաստան ձգվող թուրքական հայրենիքի մասին եւ հրահրում վերականգնել այն։
*Ավստրիացի գրող, հետագայում՝ օսմանյան կայսրության դիվանագետ, Ֆրանց ֆոն Վերները կամ նույն ինքը՝ Մուրադ էֆենդին, 1836-1881), Ղրիմի պատերազմի ժամանակ դարձել է օսմանյան բանակի սպա, միաժամանակ ընդունելով իսլամ։ Փարիզի հաշտությունից (1856, մարտ) հետո մտել է մեծ քաղաքականություն, եղել Մեծ վեզիր Մեհմեդ Էմին Ալի փաշայի անձնական քարտուղարը։ «Թուրքական էսքիզներում» ներկայացրել է Օսմանյան կայսրության քաղաքական և սոցիալական դրության վերաբերյալ իր պատկերացումները։ Գովաբանել է թուրքերի ու թուրանականության առաքելությունն ու հավերժությունը, երիտասարդության շրջանում բորբոքել ազգայնական տրամադրություններ։
*«Հին ու նոր թուրքերը» (1869թ․) գրքում թրքական ազգայնականության հիմնադիրներից մեկը՝ Լեհաստանի հրեա Մուստաֆա Ջալալ ադ-Դին փաշան (Կոստանդին Բորժեցկի, Konstanty Polklozic Borzęcki, 1826-1876), խոսում է թուրքերի քաջության եւ գերազանցության մասին՝ կոչ անելով վերականգնել օսմանյան տերության երբեմնի փառքն ու կրկին վերապրել նախնիների հերոսական անցյալը։1848-ին անցել է Օսմանյան կայսրություն, ընդունել մահմեդականություն և կարևոր դեր ունեցել թուրք ազգի միասնության գաղափարի և «թրքական քաղաքակրթության» քարոզչության գործում։ Նա պնդում էր, որ թուրքերենը հնագույն լեզուներից մեկն է, որը կարևոր ազդեցություն է ունեցել լատիներենի և հունարենի վրա, և որ արևմտյան քաղաքակրթության աղբյուրները պետք է փնտրել թուրքական անցյալում:
Թուրք գրող, լրագրող, իրավաբան, Սալոնիկի հրեա Մունիս Թեքինալփը (Մոիզ Քոհեն, 1883-1961) օսմանիզմի, պանթուրքիզմի, ապա քեմալականության գլխավոր գաղափարախոսներից է՝ թրքական ծավալապաշտության ու համաթուրքականության հայտնի տեսաբան։ Փորձել է քողարկել իր հրեա լինելը։ Դասավանդել է դպրոցներում, Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (ԺՀԿ) կազմում մտել ակտիվ քաղաքականություն, զբաղեցրել Ստամբուլի Առևտրի պալատի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա Թուրքիայի Հանրապետության ներսում փոքրամասնությունների բռնի թուրքացման գաղափարի կողմնակիցն էր (Munis Tekinalp, «Türkleştirme», 1928): 1934-ին Թեքինալփը Հանրի Սորիանոյի և Մարսել Ֆրանկոյի (նույնպես ազգությամբ հրեաներ) հետ հիմնել է Թուրքական մշակույթի ասոցիացիան (Türk Kültür Cemiyeti)»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր