ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+29 °C
«Ալիևը բառացի ասում է` «ներկայիս Հայաստանը մեր հողն է»». Տաթևիկ Հայրապետյան
04:06, 18.01.2024 | mamul.am
2109 | 0

ԱԺ նախկին պատգանավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի՝ հունվարի 12-ի ելույթից անմիջապես հետո հայկական հանրային քաղաքական տիրույթը խոսում է պատերազմի սպառնալիքի մասին, խոսում են հայացքներով շատ տարբեր հանրային ու քաղաքական դեմքեր։ Իրականում, այդ ելույթում Ալիևը որևէ նոր բան չի ասել, այլ կրկնել է այն, ինչ ասում էր վերջին մեկ տարվա ընթացքում, ոչ մի նախընտրական շրջանի թեմա չկա, բացեք կարդացեք Ալիևի՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթը, որտեղ բառացի ասում է «ներկայիս Հայաստանը մեր հողն է....Ե՞րբ է հայ ժողովուրդը տեղափոխվել մեր հողեր։ Սա բոլորս հիանալի գիտենք։ Ե՞րբ են նրանք տեղափոխվել Ղարաբաղ։ Ե՞րբ են տեղափոխվել Զանգեզուր։ Ո՞ւմ կողմից են դրանք փոխանցվել: Ինչպե՞ս և ինչ նպատակով: Այս ամենը մենք շատ լավ գիտենք։ Նրանք երբեք պետություն չեն ունեցել այս տարածքում՝ Հարավային Կովկասում...Ուստի, մենք պետք է այս փաստերը ներկայացնենք կենտրոնացված և կազմակերպված, ճիշտ ձևով։ Եվ ես վստահ եմ, որ մենք դրան հասնելու ենք»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր