ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+29 °C
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Եմենին
10:54, 18.01.2024 | mamul.am
2978 | 0

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Եմենին, հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի խոսքը:

Հարվածները հասցվել են Եմենի մայրաքաղաք Սանայից դեպի հարավ գտնվող Դամար Ալ Քարն շրջանում:

Հութիների պաշտոնյաներն օդային հարձակումներ համար պատասխանատու են համարում ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն՝ չորեքշաբթի օրը հութիներն Ադենի ծոցում հարված են հասցրել ԱՄՆ-ին պատկանող առևտրային նավի ուղղությամբ: Հաղորդվում է որոշ վնասների մասին․ տուժածներ չկան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր