ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+29 °C
ՀՀ նախագահն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
11:18, 18.01.2024 | mamul.am
1121 | 0

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատան X-ի էջը:
«Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է պատմական ուղիների պահպանման կարևորությունը և աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը տարածաշրջանում իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր