ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+29 °C
Ավինյանը՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման մասին
11:24, 18.01.2024 | mamul.am
2016 | 0

Կառավարությունը քննարկում է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացմանը հավանություն տալու մասին հարցը։ Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է կառուցվել Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի մի շարք վարչական շրջաններ։ Ճանապարհահատվածը կհանդիսանա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը։ «Ճանապարհի կառուցումը բավականին երկար ժամանակ քննարկված, ուսումնասիրություններ անցած նախագիծ է, որը էականորեն կբեռնաթափի երթևեկությունը տվյալ հատվածում։ Կառուցումը կարևոր է նաև մեկ այլ՝ ավելի մեծ նախագծի տեսանկյունից, դա Նորագյուղի ու հարակից տարածքների նոր թաղամասի կառուցման նախագիծն է, որի նախապատրաստման աշխատտանքներն ընթացքի մեջ են»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր