ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Լույս է տեսել Համազասպ վարդապետ Ոսկեանի «Գուգարքի Վանքերը» աշխատությունը
20:25, 18.03.2022
1483 | 0

Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳՆԻ Բ ՎԵՀԱՓԱՌ ԵՒ ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԵՎ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲԵԱՆԻ՝ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ «Էդիտ Պրինտ» հրատարակչությունում, աշխատասիրությամբ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի լույս է տեսել Համազասպ Վարդապետ Ոսկեանի «Գուգարքի Վանքերը» գիրքը: Սույն գիրքը նվիրված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի վանքերի, ինչպես նաև նշանավոր վանական համալիրների պատմությանը: Հեղինակի անձնական դիտարկումների ու հայ մատենագրության մեջ պահպանված հիշատակությունների, ինչպես նաև օտարալեզու ուսումնասիրություններում առաջադրված վարկածների և ԺԸ-ԺԹ դարերի ուղեգրություններում առկա նկարագրությունների համադրության միջոցով ներկայացվում է Գուգարք աշխարհի վանքերի ամբողջական պատմությունը: Սույն աշխատության մեջ ընդարձակ նկարագրվում է երկու կարևոր վանական համալիրների՝ Հաղբատի և Սանահինի պատմական ընթացքը` կառուցումից, գրադարանից, վանական կյանքի կազմավորումից, կալվածքներից, ձեռագրերից մինչև վանահայրերի ամբողջական ցանկի տրամադրումը: Գիրքը նախատեսված է Հայ Եկեղեցու, Գուգարք աշխարհի, հայ ճարտարապետության, Գուգարաց թեմի, հայ-վրացական հարաբերությունների, հայ քաղկեդոնական համայնքի պատմության, դավանանքի, ինչպես նաև հայ եկեղեցական արվեստի առանձնահատկությունների ուսումնասիրմամբ զբաղվող անձանց համար:
Գիրքը ամբողջությամբ խմբագրվել, սրբագրվել և ավելացվել է տեղանունների և անձնանունների ցանկը, ծանոթագրությունները, գրքի վերջավորությանը հավելվել է Գուգարաց թեմի նշանավոր վանքերի լուսանկարները:
Գիրքը լույս է տեսել ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԹՅԱՆԻ, ՄԿՐՏԻՉ ՍԵՐԹՇԻՄՇԵՔԻ, ՄԿՐՏԻՉ ԼՈՒԼՀԻԻ, ՆԱԶԱՐ ՊԻՆԱՏԸԼԻ, ԱՐՍԵՆ ԿՅՈՒԼԵՍԵՐՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԱԼԹՈՒՆԻԻ ՄԵԿԵՆԱՍՈՒԹՅԱՄԲ` Ի ՀԻՇԱՏԱԿ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6143 | 0
դեպի վեր