ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հոգեհանգստյան կարգ և գրքի շնորհանդես ի հիշատակ Գուգարաց թեմի հիմնադիր առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի
20:27, 28.06.2022
1154 | 0
Հունիսի 26-ին՝ Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի մայր եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Գուգարաց թեմի հիմնադիր առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, որից հետո եկեղեցու հանդիսությունների սրահում կայացավ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի աշխատասիրությամբ Համազասպ Վարդապետ Ոսկեանի «Գուգարքի Վանքերը» գրքի շնորհանդեսը:
Գիրքը լույս է տեսել օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, մեկենասությամբ՝ Գրիգոր Քուրթյանի, Մկրտիչ Սերթշիմշեքի, Մկրտիչ Լուլհիի, Նազար Պինատլըի, Արսեն Կյուլեսերյանի, Տիգրան Ալթունի՝ ի հիշատակ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի:
Շնորհանդեսը սկսվեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնության խոսքով, որից հետո աշխատությունը ներկայացրեց Արժանապատիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը: Այնուհետև ըստ արժանվույն գնահատելով վերոնշյալ աշխատությունը՝ այն ներակայցրեց Սամվել Խալաթյանը:
Շնորհանդեսին ներկա էին նաև պոլսահայ բարերարներ Մկրտիչ Սերթշիմշեքը և Գրիգոր Քուրթյանը:
Արարողությունը եզրափակվեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դպրաց դասի հոգեպարար կատարումներով:
Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հանդիսությունների դահլիճում, տեղի ունեցավ Համազասպ Վարդապետ Ոսկյանի «Գուգարքի Վանքերը» գրքի շնորհանդեսը։
Արարողությունը եզրափակվեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դպրաց դասի հոգեպարար կատարումներով:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6143 | 0
դեպի վեր