ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի կրտսեր վոլեյբոլիստուհիները կերտեցին բաղձալի հաղթանակ։
16:09, 11.11.2023
1002 | 0

Նոյեմբերի 10-ին Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի կրտսեր վոլեյբոլիստուհիները կերտեցին բաղձալի աննախադեպ հաղթանակ «Վոլեյբոլ» մարզաձևից՝ առաջին անգամ դառնալով ՀՀ հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցակցվող սպարտակիադայի հաղթող:
Անմրցելի վոլեյբոլիստուհիները, առաջատարը դառնալով մարզում, միջմարզային փուլում պարտության մատնեցին Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հաղթող թիմերին՝ դուրս գալով եզրափակիչ փուլ։ Այնուհետև թիմը նվաճեց չեմպիոնության տիտղոսը՝ հաղթանակներ արձանագրելով Արագածոտնի, Երևանի և Լոռիի թիմերի նկատմամբ:
Շնորհավորում ենք և՛ թիմի անփոխարինելի մարզիչ Անդրանիկ Թադևոսյանին, և՛ հաղթող վոլեյբոլիստուհիներին, և՛ թիմի երկրպագուներին։
Անմնացորդ նվիրման և սրտացավ աշխատանքի դեպքում ցանկալի արդյունքը երբեք ուշանալ չի կարող։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արփինե Հակոբյան
դեպի վեր