ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մասիս քաղաքի քաղաքապետ` Դավիթ Համբարձումյանի կոչը «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
22:56, 16.06.2017
10008 | 0

Հարգելի «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարություն, Բազմիցս ահազանգել եմ, որ Մասիս քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչներին մատակարարվող ջուրը պիտանի չէ խմելու համար և այն օգտագործելի է միայն կենցաղում:
Հաշվի առնելով հազարավոր բնակիչների արդարացի զայրույթն ու պահանջը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ձեր կողմից մատակարարվող խմելու ջուրը իրենից առողջական լուրջ վտանգ է ներկայացնում, իսկ այս ջուրը խմում են մեր երեխաները, որոնց առողջության մասին հոգ տանելը յուրաքանչյուրիս առաջնային խնդիրն է, որպես Մասիսի քաղաքապետ, կրկին անգամ կոչ եմ անում անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` նշված բնակավայրերին խմելու համար պիտանի ջուր մատակարարելուն:

Քաղաքապետ` Դավիթ Համբարձումյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արփինե Հակոբյան
դեպի վեր