ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Լիլի Ավագյանի շքեղ, բայց «հայերեն» տարեդարձը
19:00, 16.04.2018
5633 | 0

1. Ո՞վ է առաջինը շնորհավորել ու ու՞մ կողմից է եղել առաջին նվերը

Առաջինը տարեդսրձս քեռիս է շնորհավորել՝ Արթուր Կարապետյանը, ուղիղ ժամը 12-ին: Նրա անգին խորհուրդները միշտ կարծես դաջվում են ուղեղումս:
Առաջին նվերս ստացել եմ տարեդարձիցս մեկ օր առաջ USArmenia TV-ում իմ շատ սիրելի Տիկին Ալինա Խաչատրյանից:


2. Որտեղ ես նշել տարեդարձդ, ո՞վ է զբաղվել նախապատրաստական աշխատանքերով, ու՞մն էր ձեւավորման գաղափարը:

Տարեդարձս տոնել եմ «Impressions» սրահում, որտեղ ես ինձ միշտ տանն եմ զգում:
Տարեդարձս նռան գույնի էր... Ծաղիկների կոմպոզիցիաներում նույնպես նուռ կար: Գաղափարն իմն էր, բայց այն ի կատար ածեց «Anna’s Secret Garden» ծաղկե սրահը:
Հյուրերիս շատ էր դուր եկել նաեւ տորթի ձեւավորումը հայկական գորգով եւ իմ պատկերով: Գաղափարը ճանաչված հրուշակագործ Ռուբենինն էր, ես բացարձակ չեմ խառնվել տորթի ձեւավորման հարցում, լիովին վստահել եմ «Special Cakes» -ի մասնագետին:
Ամենինչ բացառապես հայկական արտադրության էր:
Ձեւվավորումը, տորթը, հագուստիս ընտրությունը, հյուրերին հրավիրելը, ամենինչ արել եմ 3-5 օր առաջ, բայց այնքան հարթ ու համահունչ եղավ, որ կարծես ամիսներ շարունակ մանրակրկիտ ծրագրված լիներ:

3. Ինչու՞ հայկական:

Ես սիրում եմ իմը, «մենք ենք, մեր սարերը: »


4. Ովքեր էին հյուերիդ ցանկում:

Հյուրերիս ցանկում իմ բարեկամներն, ընկերներն ու գործնկերներն էին: ՈՒզում եմ առանձնացնել եղբորս, որ ինքնաթիռով 6 ժամ ճանապարհ էր անցել այդ օրը կողքիս լինելու համար:

4. Ինչ կպատմես խնջույքից:

Օրն իսկապես հիշարժան դարձավ: DJ M-ն ապահովեց հրաշալի տրամադրություն, ելույթով շնորհավորեց Արմուշը,
Արթուր եւ Արմինե Սուքիասյանները զարմացրեցին հյուրերիս հետաքրքիր աճպարարական համարով, իսկ Գոռ Եփրեմյանն իր ելույթով ավելի ջերմացրեց խնջույքը:

5. Ինչ ծրագրեր ունես մոտ ապագայում:

:) ) ) Շուտով գալիս եմ Հայաստանում եւս տոնելու տարեդարձս:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արփինե Հակոբյան
դեպի վեր