ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Անի Երանյանն օրերս հանդիպում է ունեցել իր ռուսաստանաբնակ երկրպագուների հետ:
18:55, 16.04.2018
8122 | 0
Անի Երանյանն օրերս հանդիպում է ունեցել իր ռուսաստանաբնակ երկրպագուների հետ: Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցած միջոցառման մանրամասները եւ լուսանկարներ տրամադրել:
«Մոսկվայում նման հանդիպում կազմակերպելը ռիսկային էր, քանի որ այստեղի ռիթմը բավական տարբերվում է: Բայց ի ուրախություն ինձ եւ իմ պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանի, սպասվածից շատ մարդիկ էին եկել` տղաներ, աղջիկներ, մեծեր` իրենց թոռնիկների եւ երեխաների հետ», - պատմել է Անին եւ նշել, որ շատ տարբեր հարցերի շուրջ են զրուցել. «Խոսեցինք Մոսկվա տեղափոխվելուս պատճառի, հետագա գործունեությանս մասին»: Դերասանուհի-երգչուհու խոսքով` երկրպագուներին ուրախացրել է այն լուրը, որ առաջիկայում նոր երգով հանդես կգա, ինչն էլ շարունակական բնույթ կկրի: Նա նշել է նաեւ, որ առաջիկայում նախատեսում են նման հանդիպում ունենալ Երեւանում եւ հնարավոր է՝ Հայաստանի այլ քաղաքներում: զրույցի վերջում Անին եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին, որոնց թվում եղել են նաեւ Ռուսաստանի այլ քաղաքներից հատուկ այս հանդիպմանը մասնակցելու համար Մոսկվա եկած հայեր. «Շնորհակալ ենք իրենց ժամանակից մի քանի ժամ մեզ տրամադրելու համար: Շնորհակալ ենք նաեւ դեսպանատան աշխատակիցներին, որ մեծ ոգեւորությամբ եւ սիրով ընդունեցին մեզ: Դա իսկապես այնքան էլ հեշտ չէ»:


Նյութի աղբյուր ՝ BRAVO.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արփինե Հակոբյան
դեպի վեր