ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ես շոր չեմ կարում՝ ես զգեստ եմ ստեղծում». Մարիա Գրիգորյան
00:32, 28.11.2017
11812 | 0

1. Ի նչպե՞ս որոշեցիք դառնալ դիզայներ

Համոզված եմ, որ ծնվել եմ դիզայներ լինելու համար: Դա է հոգուս կանչը:


2. Արդյո՞ք կարեւոր է մասնագիտական կրթությունը, թե բնատուր տաղանդը բավարար է:

Ոչ թե կարեւոր է, այլ անհրաժեշտ է համապատասխան կրթությունը: Դիզայների մասնագիտական կրթության բացակայությունը հագուստի նկարից միգուցե չզգացվի, բայց հագուստը կրողը անշուշտ կզգա:


3. Ձեր աշխատանքներում կա այնպիսի մի աշխատանք, որն ամենից շատն եք հավանել և միշտ առանձնացրել եք այն:

Յուրաքանչյուր զգեստն ինձ համար առանձնահատուկ է: Ես շոր չեմ կարում՝ ես զգեստ եմ ստեղծում, ու դրանցից յուրաքանչյուրն իմ արվեստի գործն է:


4. Նոյեմբերի 30-ին կայանալու է Ձեր նոր հավաքածուի ցուցադրությունը, կասեք ինչ հավաքածու է ցուցադրվելու:


Սա իմ երեկոյան զգեստների «Ձմեռ 2018» հավաքածուն է: Չեմ ուզում նախապես բացել փակագծերը, թող ներկա գտնվողների համար անակնկալ լինի:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արփինե Հակոբյան
դեպի վեր