ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
YerevanRide-ի կանաչ հեծանիվները այսուհետ հնարավոր կլինի պատվիրել gg հավելվածի միջոցով:
16:16, 06.08.2020
5871 | 0

gg-ն (Ջիջին) եւ հավելվածի միջոցով «հեծանիվների վարձույթ» ծառայություն մատուցող YerevanRide ընկերությունը հայտարարում են Երեւանը «հեծանվայնացնելու» նոր համագործակցության սկիզբ:
YerevanRide-ի կանաչ հեծանիվները այսուհետ հնարավոր կլինի պատվիրել gg հավելվածի միջոցով:
Այսուհետ հարյուր հազարավոր Ջիջի օգտատերեր մեկ հպմամբ կարող են վարել YerevanRide-ի կանաչ հեծանիվները:
«Սա պատմական իրադարձություն է հայ գործարար աշխարհում, իր տեսակի մեջ եզակի համագործակցություն: Այն քարոզում է առողջ ապրելակերպը, թարմացնում քաղաքի դիմագիծը, բարձրացնում Մեծ Հայքի բիզնես մշակույթը» - ասում է gg ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը:
YerevanRide ընկերությունն առաջիններից էր, որը ուղիղ մեկ տարի առաջ այս նույն օրը գործարկեց բջջային հավելվածի միջոցով հեծանիվների վարձույթը Երեւանում եւ սկսեց քաղաքի «հեծանվայնացման» գործընթացը: Այսօր արդեն կարող եք տեսնել ընկերության հեծանիվները քաղաքի գրեթե բոլոր փողոցներում:
«Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ հեծանիվներն առկա համաճարակային իրավիճակում ամենաապահով փոխադրամիջոցներից են, եթե ոչ՝ ամենաապահովը: Այն պարզ պատճառով, որ հեծանվորդը վարելու ընթացքում պրակտիկորեն չի շփվում այլ մարդկանց հետ: ggIsolated-ի հետ մեկտեղ YerevanRide-ի հեծանիվները միտված են օգնելու մեր քաղաքացիներին հաղթահարել թագավարակը: Մեր մայրաքաղաքն ավելի տեխնոլոգիական, առաջադեմ եւ էկոլոգիապես մաքուր դարձնելը բոլորիս նպատակն է եւ բխում է բոլորիս շահերից: Մենք հավատում ենք, որ հեռու չէ այն օրը, երբ Երեւանի կենտրոնում հեծանիվների քանակը կգերազանցի ավտոմեքենաներինը», - ասում է YerevanRide ընկերության համահիմնադիր Ալբերտ Մանուկյանը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արփինե Հակոբյան
դեպի վեր