ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Դատավոր Ժորային դարձրեցին գործիք
17:13, 20.05.2023
886 | 0
Կյանքի փորձ ու Հայրենիքի առջև վաստակ չունեցող, կամակատար դատավոր Ժորային, իմ կարծիքով ընտրել էին միայն իր անվան համար. Այստեղ օրենքը դադարում է օրենք լինելուց, որովհետև վերածվել է անբարոյականության ...
Նպատակն այն էր, որպեսզի երիտասարդ դատավորի իր «կերպարը» հակադրեն Հայրենիքի համար զոհված երիտասարդ զինվոր Ժորայի հերոսական կերպարին:
Դատավոր Ժորային դարձրեցին գործիք: Նա դրանով վատություն չարեց ո´չ տիկին Գայանեին, ոչ Հայրենիքի համար զոհվածների անմար հիշատակին, ոչ նրանց որդեկորույս Ծնողներին, ոչ էլ արժանապատիվ հայ մարդկանց:
Դատավոր Ժորան անարգեց նախ իրեն, իրկոլեգաներին ու մտերիմներին: Նա նսեմացրեց Հայոց պետականության դատական համակարգը: Նա ցույց տվեց, որ դատական իշխանությունը կարող է լինել նաև անբարո:
Օրենքը կացին չէ:
Օրենքը նախ և առաջ մարդկության համակեցության նորմ է: Արդյոք կհամակերպվե՞ն արժանապատվություն ունեցող հայերն այն բանի հետ, որ Հայրենիքի համար զոհված զինվորի ծնողը կալանքի է վերցվել` առերևույթ գործած (ենթադրաբար` չգործած) «մեղքի» համար:
Վստահ եմ, որ Հայաստանի դատավորների 90%-ը չէր գնա բարոյականության տեսանկյունից այդ նսեմ քայլին:
Որքան էլ գործի համգամանքներն արժանահավատ չլինեն` հասկանալի է, որ գործը պետք է քննվի, և դրա համար կան խափանման միջոցի տարատեսակ այլ ձևեր, բայց ո´չ կալանքը:
Այստեղ օրենքը դադարում է օրենք լինելուց, որովհետև վերածվել է անբարոյականության:
Տեղի ունեցածում ոչ մի պատահական բան չկա: Դավաճանը չի´ ցանկանում միայնակ մնալ իր դավաճանության հետ:
Հիմա էլ նա ցանկանում է մտնել «զոհի կերպարի» մեջ.


Արտակ Զաքարյան
Հեղինակ` Arsi Gaspar Journalist
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Arsi Gaspar Journalist
դեպի վեր