ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Մենք ձեր կողքին ենք ...
10:30, 08.06.2014
2956 | 0
Լինել առողջ ՝ ֆիզիկապես, հիվանդ՝ հոգեպես և հակառակը...
Աշխարհում կան հազարավոր երեխաներ, ովքեր տառապում են ֆիզիկական տարբեր արատներով: Այդ հազարավոր երեխաներից յուրաքանչյուրի փոքրիկ սրտում ապրում է մի երազանք, երազանք ՝ իրենց լուսավոր և պայծառ ապագայի մասին: Ես վստահ կարող եմ ասել, որ նրանց հոգու մեջ կա ավելի մեծ հույս, հավատ, կամք, ինչու չէ նաև մեծ ցանկություն ապրելու, ապացուցելու, որ նրանք նույնպես ունակ են հասնելու բարձրունքների, քան նրանց մեջ, ովքեր մի փոքր խնդրի հիման վրա ասում են, թե այլևս ապրելու ցանկություն չունեն: Ապա մի ուշքի եկեք, ուշքի եկեք և զգացեք Աստծո տված յուրաքանչյուր շնորհի արժեքը: Այդժամ փորձեք բողոքել ձեր կյանքից: Վստահ եղեք, չի՛ ստացվի:
Մարդկանց մեջ ամենացավալի երևույթներից մեկը ՝ անտարբերությունն է:
Մարդի՛կ, մի պահ կանգ առեք, կանգ առեք և տեսեք թե ինչ է կատավում ձեր շրջապատում: Եթե լինեք ուշադիր, ապա կնկատեք մի շարք մարդկանց, ովքեր ձեր օգնության և պաշտպանության կարիքն ունեն:
Մի՛ եղեք անտարբեր...
Մի օր այցելեք որևէ մանկատուն կամ գիշերօթիկ դպրոց, նայեք յուրաքանչյուր երեխայի, նայեք նրանց աչքերի մեջ, դուք անմիջապես կնկատեք առաջին հայացքից գուցե թախիծ, տխրություն, բայց եթե լինեք ուշադիր, ապա կտեսնեք ապագայի վառ հույսերով լցված խորը աչքեր: Եվ ես անգամ չեմ էլ կասկածում, որ նրանցից յուրաքանչյուրը հասնելու է իր երազանքներին և նպատակներին, լինելու է առողջ և երջանիկ:
Ի վերջո մի օր պետք է հասնենք այն բանի, որ այս անտարբերությունը վերջնականապես վերանա և վերջ դրվի խտրականությանը:
Եվ հավատացե ՛ք, որ դա կլինի մեծ հաղթանակ...
Հեղինակ` Ann
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ann
17:30, 19.08.2014
3358 | 2
22:22, 10.08.2014
9389 | 0
դեպի վեր