ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Հայ Զինվո՛ր հպարտանում եմ քեզնով !!!
20:11, 03.08.2014
4414 | 0

Աստված իմ այս ի՞նչ է կատարվում, ի՞նչ է կատարվում....
Խոսքերով անկարելի է նկարագրել այն, ինչ զգում և ապրում է յուրաքանչյուր Հայ, յուրաքանչյուր ծնող, ով իր զավակին տեսնում է անշնչացած...
Քա՜նի քա՜նի զոհեր ունեցանք ընդհամենը մեկ ամսվա ընթացքում, քա՜նի քա՜նի սպասված երազանքներ միանագամից հօդս ցնդեցին, քանի Հայ քաջ զինվորի արյուն թափվեց, նրանք իսկապես անմեղ էին, ամեն առումով...
Իսկապես զինվորներն են մեր հպարտությունը: Նրանց շնորհիվ է, որ Հայը դեռ իր հողի վրա է, իր դարերի պատմություն ունեցող երկրում, շարունակում է ապրել...
Նրանք են մեր պահապանները...!
Հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը, վեր է ամեն ինչից...
Ես միշտ մտածել եմ, արդյո՞ք նրանք մարդ չեն, արդյո՞ք նրանք բոլորի պես միս ու արյունից չեն, բայց հասկացել եմ, որ ո՛չ, միգուցե արտաքնապես այո, բայց մարդ կոչվող էակը, չի կարող այդքան զուրկ լինել մարդկային հատկանիշներից..
Բայց հավատացեք, նրանք զուրկ են, նրանց հոգիները այլ են, մեզ նման արդար, խղճով ու մաքուր չեն: Նրանց հոգիները ագահությունն է կառավարում, այս ամբողջ կռիվները, ընդհամենը ահագության արդյունք է:
Նրանք չեն սիրում վաստակել, քանի որ, քաջ ծանոթ են, գողանալուն...
Նրանք չեն սիրում ապրել, քանի որ, քաջ ծանոթ են սպանելուն...
Ինչքա՜ն պատերազմներ եղան, ինքա՜ն անմեղ մարդկանց արյուն թափվեց, բայց հավատացած եղեք, Հայը չի փոխվել, Հայի ոգին նույնն է մնացել, ու նույնն էլ կմնա թեկուզ անցնեն տարիներ, դարեր...
Մեր Հայ Զինվորնե՜ր...
Հայ ազգը ձեր կողքին է...!
Մենք պատրաստ ենք ձեզ հետ հավասար կռվել, պայքարել մինչև վերջին վայրկյանը մեր կյանքի...
Եվ հիշեք՝ մեռնել հանուն հայրենիքի նշանակում է ապրել. !!
Հայ Զինվո՛ր հպարտանում եմ քեզնով ....!!!

Հեղինակ` Ann
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ann
17:30, 19.08.2014
3359 | 2
22:22, 10.08.2014
9390 | 0
դեպի վեր