ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Հայի ոգին...
22:22, 10.08.2014
9389 | 0

Ա՜խ այդ Հայի ոգին...
Այդ Հայի ոգին, որ զգացել և ապրել է կյանքի ամենադաժան պահերը...
Ափսո՜ս, բառերն այնքան քիչ են, որպեսզի յուրաքանչյուր Հայ, ով տեսել է այդ ամենը, կարողանա ներկայացնել այն...
Հայի ոգին կարելի է նմանեցնել մի անխախտ, անտատան պատնեշի, որն դիմացել է ամեն ինչի, չի երերացել ոչ մի փոթորկալի քամուց...
Մինչ օրս էլ այդ պատնեշը անսասան է...
Երկրագնդի վրա չկա մեկ այլ երկիր, որ այդքան հրաշքներով հագեցած լինի, որքան հայոց հողն է...
Մի պահ ինքներդ ձեզ հարց տվեք, արդյո՞ք այդ ամուր պատնեշից ունի որևէ այլ երկիր...
Ես միանգամայն ասում եմ ո՛չ, քանի որ մեր երկրի, մեր սեփական հողի պաշտպանը հենց ժողովուրդն է, վերջապես մեր քաջ զինվորներն են, ովքեր այնտեղ են, սահմանում և ամեն գնով պահպանում են մեր խաղաղությունը...
Միգուցե շատերը կհակասեն իմ կարծիքին, ասելով որ յուրաքանչյուր երկիր ՝ ունի ժողովուրդ, զինվորներ, բայց ասեմ, որ նրաց ոգիներն են ուրիշ, մեզ նման չեն, մեզ նման սրտացավ չեն իրենց երկրի համար, , ,
Իսկ ո՞րն է դրա պատճառը...
Պատճառն այն է, որ նրանք հեշտությամբ են վաստակել ամեն ինչ..
Իսկ մենք, Հայերս, արյան գնով ենք վաստակել մեր սեփական հողը, և մինչ օրս էլ դժվարությամբ ենք պահպանում այն...
Ու շարունակում են պահպանել` իրենց անկոտրուն ոգու շնորհիվ..
Մինչև 474 թվականը, հռոմեական կայսրերը իրենց թիկնապահներին ընտրելիս, հաշվի առնելով մարդկանց արժանիքները, նախապատվությունը տալիս էին հայերին...
Հայ ազգի մարդկային հատկանիշներն, իրենց ոգիների նման հավերժ են:
Մենք զարմանալիորեն կենսուրախ ժողովուրդ ենք և ես անկասելիորեն հավատում եմ դրան: Ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չի կարող կոտրել հայ ազգի՝ հավերժ լույսին ձգտող հզոր ոգին:

Հայը դարերով սիրով է պահել
Յոթ թանկ սրբություն`
Գիրքը, Մասիսը, շինարար ոգին,
Հավատը, լեզուն.
Սուրբ անուններ են եղել դարերով
Հայ ընտանիքը,
Եվ ամենից վեր, ամենից լուսե`
Մայր հայրենիքը:

Հեղինակ` Ann
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ann
17:30, 19.08.2014
3358 | 2
22:22, 10.08.2014
9390 | 0
դեպի վեր