ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Մեր հայրենիքը` մեր միակ անմեռ գանձն է...
18:17, 27.06.2014
6651 | 0

Ի՜մ Հայաստան, Ի՜մ հայրենիք ...
Հայրենի՛ք: Երկյուղած սեր և հարգանք դեպի մեր նախահայրերի հիշատակը, դեպի մեր կրոնը, դեպի մայրենի լեզուն...
Ինչքա՜ն զոհեր ունեցանք, ինչքա՜ն արյուն թափեցին մեր քաջ հերսները, այսօրվա ազատ ու անկախ Հայրենիքը կառուցելու համար ...
Հայի քանի քանի սերունդներ են երազել հենց այս անկախության մասին...
Լինելով դեռ մանուկ կամ երիտասարդ նրանք պատրաստ էին մարտնչել, կռվել և անգամ սպանել թշնամուն՝ հանուն հայերնիքի...
Կարելի է նաև ասել դեռ կյանք չտեսած ՝ հեռանում էին կյանքից հազարավոր երեխաներ...
Մեռնել հանուն հայրենիքի նշանակում է ապրել. ..
Եվ այս ամենը վերհիշելով վստահ կարող եմ ասել, որ Հայը մի ուրիշ ազգ է, որը տարբերվում է բոլորից, ամեն-ինչով...
Դրա վառ ապացույց է հայ ժողովուրդը...
Հայ ժողովուրդը, ով տեսել է կյանքի ամենադաժան պահերը, ապրել է այդ սարսափելի վայրկյանները...
Եվ մինչ այսօր այդ սպիները մնացել են, այդ սպիներից էլ կարելի է ասել, որ Հայ ազգը ունեցել է պատմություն...
Պատմություն, որը լսելիս զգում ես Հայրենիքիդ արժեքը...
Իսկ հիմա այսքան ժամանակ անց, Հայ ազգը զարթոնք է ապրում, մի զարթոնք որի մասին երազում էին մեր հերոսները...
Ոչ բոլորը կարող են հասկանալ ու զգալ անկախության արժեքը ...
Դրա արժեքը, ինչպես բոլոր դեպքերում այնպես էլ այստեղ, կորցնելու դեպքում կզգան բոլորը...
Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրվունքը:
Օտարները հայերի մասին խորհում են` նկատելով մեր հին մշակույթը, դժվարին պատմությունը, դրանով պայմանավորված ներկա մտածողության և ապրելակերպի դրական կամ բացասական կողմերը։
Մեր հայրենիքը մեր միակ անմեռ գանձն է...
Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է...
Եվ հիշեք Հայ ազգ ...
Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է...

Հեղինակ` Ann
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ann
17:30, 19.08.2014
3358 | 2
22:22, 10.08.2014
9390 | 0
դեպի վեր