2014թ.-ի մայիսի 5-ին, Երևանի Անտառային փողոցում, Ֆոլկսվագեն մակնիշի մեքենան ինքնաբերաբար առաջ է շարժվել և վրաերթի է ենթարկել 58-ամյա Վարդանուշ Սիմոնյանին և նրա 2 թոռնիկներին՝5-ամյա Դավիթ Հարությունյանին և 7-ամյա Աննա Հարությունյանին: Եվ այս սարսափելի դեպքից 2 օր անց, հիվանդանոցում, մահացել է 7-ամյա Աննա Հարությունյանը: Ուղղակի խոսքերն ավելորդ են, Աստված իմ, ինչու՞ այսքան դաժան... Սարսափելի է, երբ անպատասխանատվության և անփութության, անպատասխանատվության պատճառով կարող են լինել այսպիսի դեպքեր, դաժան և միևնույն ժամանակ այսքան անսպասելի... Ո՞վ կմտածեր ... Ընդամենը վայրկյանների ընթացքում կյանքից հեռացավ փոքրիկ Աննան, 7 տարեկան հասկանում... Ինչքան երազանքներ, ինչքան սպասելիքներ ուներ Աննան, ինչպես նաև նրա ծնողները, նրա ընտանիքը... Ինչպես բոլորի ընտանիքներում, այնպես էլ այս ընտանիքում ՝այս փոքրիկները իրենց տան լույսն են, ուրախությունը և իրենց ծնողների ապրելու միակ իմաստը ... Փոքրիկ Աննայի հոր խոսքերով, Աննան իր հպարտությունն էր, իսկ երբ կորցնում ես հպարտությունդ, դժվար է նորից գտնել այն... Այս ամենի միակ սփոփանքը 5-ամյա Դավիթն է, ով փառք Աստծո առողջ է և իր ընտանիքի կոքին ... Ոչ ոք չի կարող հասկանալ այն ծնողին, ով զավակ է կորցրել... Ես ինքս ՝իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքին, ցանկանում եմ նրանց միայն ու միայն համբերություն Իսկ այս նախատինքը գործողին ՝ պատիժ: |